Image result for ընտրությունՄեր քաղաքական և հասարակական օղակներում ընդունված է առանձնապես լուրջ չվերաբերվել ՏԻՄ ընտրություններին։ Իրականում, այս ընտրություններից շատ բան է կախված․ դրանց արդյունքները մեծապես ազդում են թե՛ խորհդարանական և թե՛ նախագահական ընտրությունների ելքերի վրա։
Քանի որ Հայաստանում ընտրությունների կեղծման ողջ շղթայում կարևոր օղակ են հանդիսանում թաղային կրիմինալն ու համայնքնի ղեկավարությունը, որոնց այս տարիների ընթացքում սերտ համագործակցությամբ մշտապես հաջողվել է իշխող կուսակցության համար ցանակալի արդյունք ապահովել, ընդդիմադիր ուժերը և ժողովրդի գիտակից, ընտրակաշառքից սկզբունքորեն հրաժարվող հատվածն իրավունք չունի լրջորեն չնախապատրաստվելու դրանց։
Հենց համայնքների ղեկավարներինն է ընտրությունները կեղծելու առյուծի բաժինը, որը վերջիններս կազմակերպում են ամեն գնով հանրապետականի բարձր օղակների առջև պարզերես դուրս գալու համար, ուստի և ապահովում է իր գյուղակի կամ քաղաքի ղեկավարի աթոռին նստելու հերթական ժամկետը։
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, և եթե մեր հասարակությունն ու քիչ թե շատ ժողովրդի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժերը չհաղթահարեն ՏԻՄ ընտրությունները, ապա ամենայն պատասխանտվությամբ հայտարարում եմ, որ խորհրդարանական ընտրությունները հանրապետականները կկեղծեն նույն հաջողությամբ, ինչպես դա արել են նախորդ բոլոր ընտրություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել