Մեր հասարակությունում ամենից շատ քննարկումները ծավալվում են «Ինչպիսի՞ն պետք է լինի հայուհին» և «Ինչպիսի՞ն է իսկական հայ տղամարդը» թեմաների շուրջ:

Ասում են`կանայք իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում, բայց հստակ գիտեն՝ ինչ չեն ուզում:

Օրինակ՝ հայ կանայք ու աղջիկներն իրականում շատ են սիրում հայ տղամարդկանց, բայց և առիթը բաց չեն թողնում նրանց քննադատելու և թերությունները նշելու: Այսօր BlogNews.am-ը որոշել է զրուցել ֆեյսբուքի ակտիվ աղջիկների հետ և պարզել՝ որոնք են հայ տղամարդկանց թերությունները:

Սիրան Գրիգորյան

Լավ չէ, որ ինձանից հարցնում եք հայ տղամարդկանց թերությունների մասին, քանի որ ես ավելի հաճույքով և առանց երկար-բարակ մտածելու առավելությունները կնշեի` ուժեղ են, աշխատասեր, հայրենասեր, ընկերասեր, թասիբով, պատվախնդիր… Ամեն դեպքում անցնեմ թերություններին. շատ հայ տղամարդիկ չեն օգտագործում իրենց հնարավորությունները և ներուժը` հասնելու համար իրենց երազանքին, նպատակին, կարճ ասած` սահմանափակվում են քչով, մինչդեռ կարող են ավելին: Շատ հայ տղամարդիկ խուսափում են անձամբ ծաղիկ նվիրելուց, ավելի հստակ` ծաղկեփունջ բռնելուց կամ որևէ այլ ռոմանտիկ քայլ անելուց: Մի աննշան թերություն էլ եմ նկատել որոշ հայ տղամարդկանց մոտ․ սիրում են սուտ խոստումներ տալ, մինչդեռ լուռ գործելն ավելի դուրեկան է…

Գայանե Շահինյան

1.Իրենց անհաջողությունների մեջ ում ասես մեղադրում են՝ բացի իրենցից: Իհարկե, բոլորը չէ, բայց հաճախ եմ լսում , որ դժգոհում են՝ երկիրը երկիր չէ,աշխատանք չկա, Հայաստանը ապրելու տեղ չէ, ընդ որում՝ իրենք առանձնապես ոչինչ չեն անում դա փոխելու համար: Կուզեի՝ մեր տղաներն ավելի լավատես լինեն ու իրենց կյանքի համար պատասխանատվությունն իրենց վրա վերցնեին:

2. Ամբիցիոզ ու նպատակասլաց չեն: Էլի ոչ բոլորը, բայց հիմնականում շուտ են համակերպվում, հանձնվում: Նպատակներ ունեն, որոնք չեն իրականացնում, որովհետև չեն հավատում: Կուզեի՝ ավելի շատ հավատային իրենք իրենց:

3. Մի քիչ սահմանափակ են մտածում: Դա էլ քիչ ինֆորմացիայից է, քիչ կարդալուց:

Ծովինար Առաքելյան

Երբ խոսում ես մարդկանց խմբի մասին, միանշանակ հնարավոր չէ բոլորին մի քանի հատկանիշով բնութագրել։ Հայ տղամարդիկ շատ տարբեր են, հետևաբար ուղղակի կնշեմ հատկանիշներ, որ ինձ դուր չեն գալիս ընդհանրապես տղամարդկանց մեջ՝

  1. ինքնուրույն որոշումներ կայացնել չկարողանալը
  2.  մեծամտություն
  3.  ժլատություն

Էլինա Գաբրիելյան

Թերևս մեծամտությունը, որը շատ ավելի հաճախ անտեղի է լինում, անհեռատեսությունը, որովհետև հայ տղամարդկանց գրեթե բոլոր որոշումները արվում են պահի տակ ու միանգամից՝ առանց մտածելու հետևանքների կամ արդյունքների մասին (կանայք այդպիսին  չեն), ու, երևի, բոլոր հարցերին միայն սեփական տեսանկյունից նայելու սովորությունը, ինչը հատկապես դրսևորվում է կնոջ հետ հարաբերություններում, երբ տղամարդը բացառում է խնդրի մյուս հնարավոր պատճառները անգամ քննարկելը։ Երկար ստացվեց, բայց հիմնական թերություններն են, որ նկատել եմ։

Ռուբի Հարությունյան

Մինչ հայ տղամարդու մեջ թերություն գտնելը, պիտի լինել իսկական հայ աղջիկ՝ դուխով, նպատակասլաց, աշխատասեր, կամքի ուժով,հայ կնոջ բնազդով ու բարի։Սրանց բացակայությունը, անկախ սեռից, համարում եմ թերություն։Իսկ թերությունները վերանում են միայն ինքդ քեզ վրա աշխատելով։

Տաթևիկ Ավետիսյան

 Յուրաքանչյուրի թերությունը նկատելուց, քննադատելուց առաջ, նախ պետք է հիշել, որ մեզանից և ոչ մեկը անթերի չէ։ Մենք էլ ունենք բազմաթիվ թերություններ, որոնք նյարդայնացնում են շատերին: Բայց կան մի քանի բաներ, որոնք իսկապես ինձ դուր չեն գալիս: Քանի որ պետք է նշել ընդամենը 3 թերություն, ապա՝ սուտը, անփութությունը, կեղտոտ կոշիկները

Թեհմինա Հարությունյան

Մտածելը, որ իրանք անթերի են։

Մտածելը, որ իրանք անթերի են։

Մտածելը, որ իրանք անթերի են։

Առնելա Այվազյան

-Կարծրատիպեր

-Զարգանալու միտում չունենալ

-Անպատասխանատվություն

Զառա Սարգսյան

Ինքնասիրահարվածությունը

Էգոիստ լինելը

Անպատասխանատու լինելը

Նանե Արզումանյան

Այսօր այնպիսի իրականության ենք բախվել, որ աղջիկները շարունակ պատճառ են ունենում՝  քննարկելու արական սեռի պահվածքը: Իհարկե, ընդհանրական սխալ է կարծիք արտահայտել, բայց կփորձեմ նշել մի քանիսը իմ տեսանկյունից:
Ինձ համար գրքի բույրը չիմացող տղան  հեռու է տղամարդկային պահվածքից:
Խոսքն ու գործը միմյանցից տարանջատել է պետք իմանալ:
Անընդհատ սեփական ես-ը գովաբանելը ևս տղամարդկություն չէ:

Զառա Ղազարյան
Մինչ թվարկելն ընդգծեմ՝ անկախ թերություններից մերոնք աշխարհում ամենալավն են։
1. Հաճախ անխնամ են, այսինքն՝ երբեմն վախենում են՝ խնամվածությունը (չափի մեջ իհարկե)  այլ կերպ կմեկնաբանվի:
2.Կոնսերվատիվ մտածելակերպ: Սա էլ առաջինի շարունակությունն է: Իհարկե խիստ լինելն ուրիշ է, բայց որոշ հարցերում կոնսերվատիվությունը երբեմն խանգարում է:
3.Մեր հայ տղաները մեծ մասամբ ընթերցասեր չեն։ Գոնե մի քիչ, շատ քիչ․․․

Լուսինե Գրիգորյան

Որքան փորձեցի  տղամարդկանց սպեցիֆիկ թերությունները մտաբերել, չստացվեց. ստացվեց ընդհանուր մարդկանց թերությունները՝

ՀՀ քաղաքական վիճակի մասով խիստ նեգատիվ մոտեցում, ինքնազարգանալու ցանկության բացակայություն, կրեատիվի պակաս ու նպատակների բացակայություն:

Մարինե Փայտյան

1. Ինքնասիրահարվածություն

2. Էգոիզմ

3. Կոպտություն

Պատրաստեց ՝ Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել