Բաքվում վաճառվում են հայամետ գրքեր.

Բաքվի կենտրոնում, գրախանութներից մեկում վաճառվում է 4 գիրք «Թալիշական-Մուղանի Հանրապետության» գաղափարախոսությամբ, որը ըստ Ադրբեջանի նախագահին առընթեր գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Արազ Գուրբանովի կարծիքով Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատող Փախրադդին Աբոսաձեի գրքերն են:

Նրա խոսքերով այդ գրքերը Բաքու են հասել Հայաստանի հովանավորությամբ: Այդ գրքերի խմբագիրը հայամետ Ռուսաստանի քաղաքացի , «Թալիշ Ժողովրդական հեռուստատեսություն» հաղորդավար Մասալի Զաբիլ Մադոժն է:

Գրքերը հրատարակվել են «Թալիշների ազգային ակադեմիա»-ի կողմից, որը ստեղծվել է Բելառուսում և Իրանում, ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի կողմից: Այդ ակադեմիան իրականացնում է հակաադրբեջանական քարոզչություն: Գրքերը  հրատարակվել են ոչ թե Բելառուսում, Իրանում կամ Հայաստանում, այլ հենց Բաքվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել