Հայտնի Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Հարկ է նշել, որ նրանցից 66-ը դեռ չեն հասել 40 տարեկանի: Թոփ 15-ում միայն հինգ մարդ է նշել, որ իր հաջողություններին հասել է առանց կողմնակի օգնության: Հարուստ դառնալու համար պետք է՝ ինքդ քո առջև հստակ նպատակ դնես: Սակայն ոչ բոլոր մարդիկ են կարողանում այդ ճանապարհն ամբողջությամբ հաղթահարել: Շատերին չի բավականացնում ինքնավստահությունն ու հնարավորությունները, մյուսներն ուղղակի չափազանց ծույլ են:
1. Ալեքսանդրա Անդերսեն, 19 տարեկան
Կարողությունը՝ 1,2 մլրդ դոլար, աղբյուրը՝ շուկայական ներդրումներ: Մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում երիտասարդ աղջնակը գրավում է 1476-րդ հորիզոնականը: Աղջիկն այս տեղը կիսում է հարազատ քրոջ հետ և հայտնվել է այստեղ շնորհիվ հոր Ferd ընկերության ակցիաների:

Կարողությունը՝ 1,2 մլրդ դոլար, իր քրոջ հետ միասին զբաղեցնում է Forbes-ի ցուցակի 1476-րդ հորիզոնականը: Նա նույնպես ժառանգությունը ստացել է հորից:

22 տարեկանում հորից, ով ձկնարդյունաբերությամբ էր զբաղվում, 1 մլրդ դոլար է ժառանգել: Նրա հայրը որդուն է թողնել Salmar ASA ընկերության պասիվ ակցիաների 47%-ը:

Նա կարողացել է 2,5 մլրդ դոլար աշխատել բջջային հայտնի Snapchat ծրագրով՝ դառնալով աշխարհի ամենահարուստ մարդկանցից 854-երորդը: Նա ծրագրի դիզայներն է: Հարկ է նշել, որ այդ հավելվածից այժմ օգտվում է 100 միլիոնից ավելի մարդ:

Հոր Juneyao Air ավիաընկերության ակցիաների 14%-ը ստանալով՝ նա այժմ ունի 1,3 մլրդ դոլար: Երիտասարդ Հանը իր հսկայական ներդրումն է ունեցել ընկերության զարգացման գործում՝ այն հասցնելով միջազգային ճանաչման:




