Картинки по запросу putin erdoganՌԴ նախագահ Վ.Պուտինը լրագրողների հարցերին պատասխանելիս հաստատել է,որ պաշտոնական Մոսկվան տեղյակ է եղել Անկարայի՝ Սիրիայի տարածք զորքեր մտցնելու մասին։ «Մենք հասկանում էինք՝ ուր են տանում գործընթացները։ Մեզ համար ոչ մի անակնկալ չկար։ Դրա համար մենք ունենք ԱԳՆ և հատուկ ծառայություններ,որպեսզի քիչ անակնկալների հանդիպենք»,- ասել է Պուտինը։
Հիշեցնեմ,որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս ներխուժեցին օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո։ Այստեղից՝ հետևություն. Պուտինը ոչ թե միայն տեղյակ է եղել,այլև իր դաբրոն է տվել Էրդողանին այս ագրեսիան իրականացնելու համար։
Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ ՌԴ նախագահը մի շատ տարօրինակ արտահայտություն է արել։ «Ինչպես գիտեք, Թուրքիայում ձերբակալվել են մեր օդաչուների վրա կրակողները։ Ինչպես պարզվեց,նրանք գործել են առանց իշխանությունների թույլտվության»,- հայտարարել է "միամիտ" Վլադիմիր Վլադիմիրիչը։ Հետաքրքիր է,տեսնե՞ս ինքը՝ Պուտինը, հավատում է իր ասածին։ Կամ, եթե նույնիսկ այդպես է եղել, ապա ի՞նչն էր պատճառը,որ այդ ամենը բացահայտելու համար յոթ ամիս պահանջվեց։ Երևի համապատասխան քավության նոխազ չկար՝ ի դեմս Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների։
Ռուս-թուրքական սիրախաղը սեփական հասարակություններին հրամցնելու համար և՛ Էրդողանը, և՛ Պուտինը ինջնում են պրիմիտիվության ամենացածր մակարդակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել