Հոկտեմբերին կմեկնարկի «Քարե դարդի» նոր եթերաշրջանը։ Մի քանի օրից կսկսվեն սիթքոմի նկարահանումները, մինչ այդ նախագծի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Վաչե Թովմասյանը մի շարք բացահայտումներ է արել BlogNews-ի ընթերցողերի համար։

«Այս եթերաշրջանում շատ ակտիվ է գործելու ժամանակի մեքենան և հայտնվելու ենք տարբեր ժամանակաշրջաններում»,- ասաց Վաչեն, սակայն չբացահայտեց, թե խոսքը ո՞ր ժամանակաշրջանի մասին է։ «Չեմ ցանկանում բացել բոլոր փակագծերը, սակայն կարող եմ ասել, որ ժամանակի փոփոխության հետ կապված ունենալու ենք նաև նոր տաղավարներ։ Առհասարակ, ամեն ինչ փոփոխվելու է, այդ թվում՝ հագուստները։ Հին կերպարներն էլ նորովի են ներկայանալու»,- ավելացրեց դերասանը։ 

Ըստ Վաչեի՝ երրորդ եթեշարջանը շատ ավելի ուժեղ է լինելու. «Մեզ համար դա նաև սկզբունքի հարց է։ Ամեն բան անում ենք նոր եթերաշրջանում հանդիսատեսին է՛լ ավելի լավ ներկայանալու համար»։ 

Անդրադառնալով դերասանական կազմի փոփոխություններին՝ Վաչեն նշեց, որ նոր եթերաշրջանում կունենան 4 նոր կերպար։ Նրանց թվում կան ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ նոր դեմքեր։ Նոր եթերաշրջանում «Քարե դարդում» այլևս չի նկարահանվի Ալինա Մարտիրոսյանը։ Հարցին՝ որքանո՞վ է դա կապված լուրերի հետ, թե Ալինան բալիկի է սպասում, Վաչեն պատասխանեց, որ պատճառներն անձնական չեն։ «Ալինայի չնկարահանվելու պատճառը սցենարային զարգացումներն էին։ Նոր եթերաշրջանում սպասվում են նոր զարգացումներ և իր կերպարն այլևս ակտուալ չէր»,- ասաց Վաչեն ու հավելեց, որ որևէ կոնֆլիկտ չի եղել։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել