Երգիչ Արսեն Գրիգորյանը և ժողովրդական երգուհի Մոնիկա Նազարյանը զուգերգ ունեն, որը շուտով կներկայացնեն իրենց հանդիսատեսի դատին։ Երգը կոչվում է «Արի մոտս», երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը:

«Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի դարձած երգչուհի Մոնիկա Նազարյանն այժմ  «Euromusic Entertainment» ընկերության  արտիստներից մեկն է: Ընկերության PR մենեջեր Լուսինե Խաչատրյանը BlogNews-ի հետ զրույցում նշեց, որ զուգերգի առաջարկը եղել է Արսենի կողմից։ Վերջինս երգչուհուն նկատել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի ժամանակ։

«Այս առաջարկն անակնկալ էր Մոնիկայի համար։ Այն համաձայնեցնելով իր պրոդյուսերի՝ Տարոն Պողոսյանի հետ՝ ուրախությամբ համաձայնեց»,- նշեց նա։

Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Նկարահանումներն արդեն ավարտվել են, տեսահոլովակում ներկայացված են Երևանի գիշերները:) Պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի վերջին: Երգը դեռևս չի հնչել որևէ տեղ։ Ստեղծագործական թիմն ուզում է այն միանգամից տեսահոլովակով ներկայացնել։

        

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել