Ձեռքով գուշակություն անելը կամ հիրոմանտիան առաջացել է դարեր առաջ: Ձեռքով գուշակելու ամենահեշտ տարբերակը ոչ թե ափն է, այլ՝ դաստակը: Ընդունված է կարծել, որ որքան շատ են գծերը դաստակի վրա, այնքան երկար կապրի այդ մարդը: Առավել հաճախ հանդիպում է 2-3 գիծ, բայց լինում է նաև 4: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունը և կարող է մարդու մասին կարևոր բաներ պատմել:

Այսպիսով՝ ի՞նչ են նշանակում այդ գծերը. 

Առաջինը. ամենակարևոր գիծն է, որը պատմում է մարդու առողջության մասին: Եթե այն հստակ է և առանց ընդհատումների, ապա նշանակում է, որ ամեն ինչ լավ է: Դե, իսկ եթե լավ չի նշմարվում և մասնատված է, ապա դա խոսում է դրա տիրոջ թույլ առողջության մասին:

Գոյություն ունեն նաև գենդերային տարբերություններ: Եթե այդ գիծը վատ է նշմարվում կանանց մոտ, ապա դա նշանակում է գինեկոլոգիական խնդիրներ, օրինակ՝ կապված բեղմնավորման հետ: Իսկ տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի կամ վերարտադորղականության համակարգի հետ կապված խնդիրների նշան է:

Երկրորդ. այս գիծը հարստության չափման միավորն է: Եթե այն հստակ է, ամբողջական, ապա դրա տերը պայծառ և ապահովված ապագա կունենա:

Երրորդ. այս գիծը ցույց է տալիս այն իշխանության մասշտաբը, որը Դուք կունենաք: Եվ կրկին, որքան պարզ է երևում, այնքան արդյունքը լավ: Եթե այն պարզ ու ամբողջական է, ապա դուք ազդեցիկ մարդ կդառնաք:

Երեք գծի առկայությունը նշանակում է, որ մարդ ապրի 69-84 տարի:

Չորրորդ. հազվադեպ հանդիպող գիծ: Այն անցնում է երրորդ գծին զուգահեռ, այդ իսկ պատճառով էլ կապված է նրա հետ: Դրա առկայությունը նշանակում է, որ դուք ոչ միայն իշխանություն կունենաք, այլև կյանքում հստակ դիրք, որը ձեզ հետ կլինի ընդմիշտ: Նրանք, ովքեր 4 գիծ ունեն իրենց դաստակին, կպրեն ավելի քան 84 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել