1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը: Արցախն անկախացավ՝ չխախտելով ԽՍՀՄ սահմանադրությունը: Այսինքն, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց Արցախի Հանրապետությունն արդեն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում չէր:
Այս 25 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց, որ ավելի կայացած պետություն է, քան Ադրբեջանը և շատ այլ երկրներ: Արցախը հաղթեց Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում և հասավ նրան, որ 1994 թ-ին Հեյդար Ալիևը խաղաղություն աղերսեց Ստեփանակերտից: Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախն ավելի ժողովրդավար երկիր է, որտեղ իշխանությունն արդեն 24 տարի էլ գտնվում է նույն դինաստիայի ձեռքում և որը փոխանցվում է հորից որդուն: Այս տարվա ապրիլյան կարճատև պատերազմը ևս ապացուցեց, որ չնայած եղած խնդիրներին արցախյան բանակը տապալեց Բաքվի ագրեսիվ ծրագրերը: Ալիևը չկարողացան նույնիսկ իրականացնել իր պլան-մինիմումը՝ գոնե ՄԵկ գյուղ գրավելը հայերից:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ համայն ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել