Թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, կարմրահեր, ժպտերես և երբեմն էլ չափազանց պարզ Հարին տարբերվում է իր բոլոր ազգականներից։ Չնայած այս ամենը զարմանալի չէ, քանի որ Հարիի ծնողները՝ արքայազն Չարլզը և Լեդի Դի –ն  նույնպես հայտնի են սկանդալային պահվածքով։ Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ արքայազնի հետ կապված 4 ամենացնցող սկանդալները։

Ու՞մ որդին է Հարին

Այն օրվանից հետո, երբ Չարլզը և Դին բաժանվեցին, ամբողջ աշխարհում լուրսր սկսեցին շրջանառվել, ըստ որոնց Հարին արքայակն ընտնիքի զավակը չէ։ Բացի այդ, Դիանան խոստովանել է, որ սիրավեպի է ունեցել բանակի սպա Ջեյմս Հյուիտտի հետ՝ ում հետ ծանոթացել է մինչև ամուսնությունը։ Թե Դիանան և թէ Ջեյմսը մշտեպես պնդել են, որ իրենց սիրավեպը սկսվել է Հարիի ծնունդից հետո։ Սակայն Հարիի և Ջեյմսի նմանությունը ակնհայտ է։

Անլուրջ պահվածք

Երիտասարդ Հարին դեռ մանուկ հասակից օգտվել է կյանքի բոլոր բարիքներից, ինչի պատճառով էլ արդեն 18 տարեկան հասակում նրան ուղարկել են ալկոհոլային և թմրանյութայի կախվածությունը բուժելու։ Ցավոք սրտի այդ բուժումը արդյուն չի տվել, քանի որ բուժման ավարտի ամիսներ անց արբած Հարին ձեռնամարտի էր բռնվել պապարացիների հետ։ Բնականաբար այս գործը ընթացք չստացավ և Հարիին պատասխանատվության չենթարկեցն, չնայած որ պապարացիներից մեկը պնդում էր, որ հենց Հարին է հարձակվել և հարվածել իրեն։

Սև հումոր և ռասիստական միտումներ

Սա երևի ամենացնցող սկանդալն է։ 2005 թվականին Հարիին հրավիրել էին դիմակավորված խնջույքի, որտեղ նա ներկայացել էր նացիստական սպայի համազգեստով և նացիզմի նշանով։ Իհարկե Հարին կատակում էր, սակայն բրիտանացիները չհասկացան նրա «կատակը»։ Այս ամենի համար Հարին ներողություն խնդրեց, սակայն 2009 թվականին լրագրողների ձեռքում հայտնվեց մի տեսագրություն, որտեղ Հրաին զինվորներին չափազանց ռասիստական և վիրավորական անուններով է դիմում։ Կրկին անգամ Հարին ստիպված եղավ ներողություն խնդրել, քանի որ այս անգամ նույնիսկ Դեյվի Քեմերոնն էր խորապես քննադատել վերջինիս արաքը։

Մերկ արքայազնը

«Ինչ տեղի է ունենում Վեգասում, մնում է վեգասում». այս կարգախոսով էր Հարին գնացել վեգաս՝ զվարճանալու։ Զվարճանքի ժամանակ Հարին և մի խումբ աղջիկներ մերկ վիճակում բիլիարդ են խաղացել և ոչ միայն, իսկ այդտեղ արված լուսանկարները կրկին անգամ հայտնվել են համցանցում։ Զավեշտալին այն է, որ լուսանկարները տեսնոլուց հետ, պոռնոինդուստրիայի գիգանտներից մեկը Հարիին առաջարկել է պոռնոգրաֆիկ ֆիլմում և դրա դիմաց խոստացել վրաձատրել 10 միլոն դոլարով։ Հայտնի չէ Հարին ցանկացել է մասնակցել այդ ֆիլմի նկարահանմանը թէ ոչ, սակայն մի բան հաստատ է. անգլիացիները չափազանց շատ են սիրում Հարիին, քանի որ ներում են նրան ամեն ինչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել