Արդեն երկար ժամանակ է լուրեր են շրջանառվում, թէ Google ընկերությունում աշխատելու հայտ ներկայացրած մարդիկ հարցազրույցի ժամանակ պետք է այս չափազանց բարդ գլուխկոտրուկը լուծեն։

BlogNews –ը առաջարկում է, որ դուք էլ փորձեք լուծել այդ հանելուկներից մեկը՝ ստուգելու համար Ձեր մտավոր ունակություններ.

Կարմիր և սպիտակ գլխարկներ

100 կալանավոր կանգնած է մեկ շարքով, որպեսզի գնա բանտ։ Կալանավորներից յուրաքանչյուրը գլխարկ է կրում ՝ սպիտակ կամ սև։ Կալանավորները ոչ մի դեպքում չեն կարող տեսնել իրենց գլխարկի գույնը. նրանց համար տեսանելի է միայն իրենց դիմաց կանգնած կալանավորներին գլխարկների գույնը (օրինակ՝շարքի առաջևում կանգնած մարդը ոչ ոքի գլխարկը չի տեսնում իսկ շարքի վերջում կանգնած մարդը տեսնում է բոլորի գլխարկները՝ բացի իրենինից): Բանտապանը՝ սկսելով շարքի վերջից, հարցնում է կալանավորներին, թէ ինչ գույնի գլխարկ է նրա (կալանավորի) գլխին։ Եթե կալանավորը ճիշտ է պատասխանում, ապա ազատ է արձակվում։ Հակառակ դեպքում կալանավորին ցմահ պահում են բանտում։ Բանտապանը կալանավորներին մի քանի րոպե ժամանակ է տալիս մարտավարություն որոշելու։ Ինչպիսի՞ մարտավարություն պետք է որոշեն կալանավորները, որպեսզի իրենցից առնվազն 99 –ը ազատ արձակվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել