Exclusive

Այսօր իրենց որդուն առաջին դասարան են ճանապարհել նաև դերասան Խորեն Լևոնյանն ու պարուհի Մերի Հովհաննիսյանը: 6-ամյա Արմենը հաճախելու է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: BlogNews-ը բացառիկ կարգով լուսանկարել է փոքրիկի առաջին քայլերը դեպի դպրոց:

IMG_7761 copy

Մայրիկը պատմեց, որ Արմենը շատ լավ լսողություն ունի: «Արմենս մեծ սեր ունի երաժշտության հանդեպ: Հենց ինքն էր ցանկանում երաժշտական դպրոց գնալ, այդ իսկ պատճառով ընտրեցինք Չայկովսկին: Հարվածային գործիքների բաժին է հաճախելու, ինչի համար շատ ոգևորված է»,-պատմեց Մերին:

Պարուհուց իմացանք, որ Խորենը չի առարկել որդուն երաժշտական դպրոց տանելու որոշումը: «Նա էլ է զգում, որ երեխան շատ է տարված երաժշտությամբ: Որևէ խնդիր այս թեմայով չի եղել»,- նշեց մայրիկը:

IMG_7683 copy

Արմենին առաջին դասարան ճանապարհելու էին եկել ոչ միայն ծնողները, այլև հորեղբայրը՝ դերասան Արսեն Լևոնյանը:

BlogNews-ը շնորհավորում է փոքրիկին և բարի երթ մաղթում:)

IMG_7776 copy IMG_7744 copy IMG_7768 copy

IMG_7686 copy

IMG_7687 copy

IMG_7710 copy

IMG_7726 copy

IMG_7736 copy

IMG_7824 copy

IMG_7830 copy

IMG_7834 copy

IMG_7840 copy

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել