Image result for Գեղարքունիք կարտոֆիլՀեկտարից 40 տոննա կարտոֆիլ Գեղարքունիքում

Մի շարք շրջաններում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին: Նման շրջաններից մեկը Սոթք գյուղն է: Գեղարքունիքի մարզում բերքատվությունը բավականին բարձր է, և օգոստոսի վերջին օրվա դրությամբ հնձվել են հացահատիկի արտերի վերջին հեկտարները:

Ցանված 610 հեկտար աշնանացան ցորենի և 630 հեկտար
գարնանացան գարու արտերից հավաքվել է մոտ 1200 տոննա գարու և 1800 տոննա ցորենի բերք:

Բարձր բերքատվություն է ստացվում նաև կարտոֆիլի ցանքերից, որոնք կազմում են մոտ 300 հեկտար: Ամեն հեկտարից սպասվում է հավաքագրել մինչև 40 տոննա կարտոֆիլի բերք: Դա նշանակում է, որ նման բերքատվության շնորհիվ շուկայում հնարավոր է գների նվազում:

Բերքատվության դրական միտումը ապահովել են նաև
ցանովի կերային մշակաբույսերը, որոնք կազմել են մոտ 410 հեկտար: Միայն ցանովի խոտհարքներից հավաքագրվել է մոտ 80 հազար հակ կորնգան ու առվույտ, որը կազմում է մոտ 1600 տոննա անասնակեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել