Օրերս «Ամենախելացին»  նախագծի երկրորդ և երրորդ եթերաշրջանի հաղթող մասնակիցները վերադարձել են Կիպրոսից, որտեղ հաճախել են ամառային դպրոց: Մրցանակը նրանց տրամադրվել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից: Տղաները BlogNews.am–ի հետ զրույցում պատմեցին իրենց անմոռանալի ուղևորության և ստացած տպավորությունների մասին:

«Երկու շաբաթով էինք մեկնել, իսկ  տպավորությունները շատ դրական էին: Այնտեղ մենք կատարելագործեցինք մեր անգլերենի գիտելիքները, ծանոթացանաք Կիպրոսի մշակույթին և հնարավորություն  ստացանք նոր ընկերներ ձեռք բերել»,-պատմում է երրորդ եթերաշրջանի հաղթող  Տիգրան Պետրոսյանը:

Երկրորդ եթերաշրջանի հաղթող Արման Բայրամյանը նշեց, որ առաջին անգամ էր Հայաստանից դուրս լինում և այս ուղորությունը նրա համար անմոռաց էր. «Քանի որ առաջին անգամ էի արտերկրում լինում, տպավորություններս աննկարագրելի էին: Շատ գեղեցիկ երկիր էր՝ գեղեցիկ բնությամբ, ծովով և ճարտարապետությամբ: Ուրախ եմ, որ նոր ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ մինչ օրս շփվում եմ համացանցով»:

Տղաները նշում են, որ Կիպրոսի ամենամեծ առավելությունը ծովն էր, իսկ օտարազգի իրենց ընկերներին էլ փորձել են հայերեն սովորեցնել. «Սովորացնում էինք բարևել: Իրենց լեզուն ինչ-որ չափով մեր լեզվին նման է, կարողանում են ինչ-որ հնչյուններ արտաբերել»:

Արմանը և Տիգրանը հույս ունեն, որ իրենց համար լավ և հաջող ուսումնական տարի կլինի: Այս տարի Արմանի համար ավարտական է, ավարտելուց հետո ուսումը կշարունակի Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնում, իսկ Տիգրանը սովորում է Համալսարանի ֆինանսական ֆակուլտի երրորդ կուրսում:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից եթերում կլինի «Ամենախելացին» նախագծի չորրորդ եթերաշրջանը,որին  մասնակցելու են 12-13 տարեկան դպրոցականները: Մասնակիցներն արդեն ընտրված են և շուտով կմասնակացեն նկարահանումներին:Խաղի հայաստանյան կազմակերպիչները վստահեցնում են՝ նոր ու  հետաքրքիր  անակնկալների պակաս աշակերտները հաստատ չեն զգա:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել