Այսօր սեպտեմբերին 1-ն է՝  նոր ուսումնական տարի և նոր եթերշրջանի մեկնարկ: «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ը սկսել է իր աշնանային եթերաշրջանը՝ նոր տրամադրությամբ և նոր բաժիններով: Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը BlogNews.am-ի հետ զրույցում նշում է, որ ամառային տրամադրությունից հետո բավականին հեշտ է վերադարձել եթեր. «Ինձ համար  ամբողջ ամառը եղել է աշխատանքային և բուռն: Բացի դա շատ սիրում եմ իմ աշխատանքը, իմ գործընկերներին և մեծ ժամանակահատված էր, որ իրար չէինք տեսել և շատ կարոտել էի»:

«Բարի լույս»-ի աշնանային եթերաշրջանում կպահպանվեն  հիմնական էջերը, որոնց կավելանան նորերը: Կլինի առանձին էջ նորաձևությանը նվիրված, որի ընթացքում խորհուրդ կտրվի՝ ինչպես շպարվել, ինչ կրել: Կլինի  նաև բարիլույսյան լուրեր,  որի ընթացքում կներկայացվի, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, հետաքրքիր նորություններ, որը կվարի Արեգ Գրիգորյանը: Կինոմանների համար էլ  առանձին էջ է լինելու: Իսկ  հաղորդավարական անձնակազմն անփոփոխ է:  Ամեն առավոտ «Բարի լույսի» աշնանային տաղավարից  հեռուստադիտողին կողջունեն Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանն ու Կարեն Ալիխանյանը: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել