Exclusive
Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանները այսօր իրենց դստերը՝ Էվային այսօր ճանապարհեցին դպրոց։ Փոքրիկը մեծ ոգևորությամբ էր անում առաջին քայլերը դեպի դպրոց, նույնիսկ չի լացել, ինչպես շատ փոքրիկներ։ BlogNews-ը ֆիքսել է Էվայի առաջին քայլերը։
«Էվան շատ պարտաճանաչ է ու ոգևորությամբ էր պատրաստվում դպրոցին։ Անհամբեր սպասում էր՝ երբ է դպրոց գալու»,- ասաց մայրիկը ու կատակեց, որ Էվայի փոխարեն փոքրիկ աղջիկը՝ Յանան է մի լավ լաց եղել։)
Փոքրիկը սովորելու է Վարդգես Պետրոսյանի անվան 51 հիմնական դպրոցում։ Մանոն նշեց, որ այն լավագույն դպրոցներից մեկն է, քանի որ բավականին խիստ է։ Մանոյին ոգևորել էր այն հանգամանքը, որ երեխաները համազգեստ են հագնելու. «Դա և՛ շատ գեղեցիկ է, և՛ լուծում է սոցիալական հարցը։ Երեխաները չեն գալիս դպրոց հագուստը ցույց տալու համար»։
Սարգիսը մի փոքր ուշ հասավ դպրոց, քանի որ նկարահանման էր։ Նրա գալը շատ ուրախացրեց Էվային:) Սարգիսը ևս շատ ոգևորված էր դստերը դպրոց ճանապարհելու առթիվ։
Դպրոցի ընտրության վերաբերյալ դերասանն էլ ասաց, որ մեծ աղջիկը՝ Նարեն ևս այս դպրոց է հաճախում։ «Նարես երկրորդ հերթ է, դրա համար հիմա այստեղ չէ»,- ասաց Սարգիսը։ Մանոն էլ նշեց, որ քույրիկներով միասին կլինեն, ավելի լավ կլինի։
BlogNews-ը շնորհավորում է Էվային և բարի երթ մաղթում:)
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի