Image result for դպրոցՍեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ դպրոցներում ընդունում են առաջին դասարանցիների։

Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ  իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40 000 աշակերտ` մի փոքր ավելի, քան անցած տարի`2015-ին 38 000 առաջին դասարանցի ունեինք: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, թե այս սեպտեմբերի 1-ը տարբերվում է մեր մյուս ուսումնական տարիներից, քանի որ այս տարի տոնում ենք ՀՀ անկախության 25-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել