Էլորա Հարեն երկու տարում 57 կիլոգրամ նիհարեց։ Եթե նախկինում նա 24 համարի հագուստ էր կրում, ապա այժմ՝ 14։ Նա որոշեց փոխել իր կյանքը 19 տարեկանում։

Այդ շրջանում նա այնքան գեր էր, որ վախենում էր, որ իր մոտ ճարպակալման հետևանքով կարող է շաքարախտ առաջանալ։ Թեպետ նրան հաջողվեց զգալիորեն նիհարել, քաշի կտրուկ անկումն անհետևանք չմնաց։

Աղջկա մաշկը կորցրեց առաձգականությունը և այժմ նա բարդույթավորվում է կախ ընկած մաշկից։ Մաշկի ավելորդ զանգվածը հեռացնելու համար նա պետք է վիրահատվի։

Ներկայումս Էլորան ավելի քան 20,000 ֆոլոուեր ունի «Facebook»-ում։ Նա նաև «The Shrinking Violet» կոչվող բլոգ ունի, որում ևս ակտիվորեն գրառումներ է կատարում ու լուսանկարներ տեղադրում, որոնց միջոցով փորձում է լուսաբանել իր դժվարին ուղին։

Նա ստիպված է եղել շարունակ սահմանափակել սննդակարգն ու ակտիվ մարզումներ կատարել նիհարելու համար։

Հիմա, երբ նա վերջապես հասել է ցանկալի արդյունքին, կախ ընկած մաշկը նոր խնդիրներ է առաջացրել՝ ցավ, մաշկի գրգռվածություն, հոգեբանական ընկճվածություն։

Համացանցում նրա բլոգին ու միկրոբլոգին հետևողները 3000 դոլարի նվիրատվություն են կատարել վիրահատության համար, սակայն վիրահատության արժեքը 25.000 դոլար է։

Նա հույս ունի, որ այդ գումարը կհավաքվի կամ առողջապահության նախարարն ընթացք կտա ի նամակ-դիմումին։

  

21-ամյա Էլորան անցյալ շաբաթ հանդիպեց պլաստիկ վիրաբույժի, սակայն հիվանդանոցի աշխատակիցները մեծ գումար պահանջեցին վիրահատության դիմաց, իսկ Էլորան այդպիսի միջոցներ չունի։

Ուրիշ մեկը նրա փոխարեն գուցե հուսահատվեր, սակայն աղջիկը չընկրկեց։ Նա հիվանդանոցին ու առողջապահության նախարարին ուղղված սրտառուչ նամակ գրեց։

Այն բանից հետո, ինչ նրա նամակը հայտնվեց համացանցում, բազմաթիվ մարդիկ սկսեցին հետաքրքրվել աղջկա պատմությամբ։

Նա ստիպված է եղել շարունակ սահմանափակել սննդակարգն ու ակտիվ մարզումներ կատարել նիհարելու համար։

Հիմա, երբ նա վերջապես հասել է ցանկալի արդյունքին, կախ ընկած մաշկը նոր խնդիրներ է առաջացրել՝ ցավ, մաշկի գրգռվածություն, հոգեբանական ընկճվածություն։

Համացանցում նրա բլոգին ու միկրոբլոգին հետևողները 3000 դոլարի նվիրատվություն են կատարել վիրահատության համար, սակայն վիրահատության արժեքը 25.000 դոլար է։

Նա հույս ունի, որ այդ գումարը կհավաքվի կամ առողջապահության նախարարն ընթացք կտա ի նամակ-դիմումին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել