Հայ աստղերը բավական ժամանակ է, ինչ համարվում են պահանջված: Դա գալիս է նրանց ներկայացրած աշխատանքից: Ամենաշատ շրջանառվող երգերի, կամ ինչպես ընդունված է ասել՝ հիթերի շարքին են դասվում այն երգերը, որոնք երկար ժամանակ տարբեր առիթներով և տարբեր միջավայրերում հնչում են հաճախ: Այդ երգերի շարքին են դասվում՝ «Թե ինչու եմ քեզ սիրում», «Նանանեյ», «Սիրո կինո», «Թե աղջիկ լինեիր», «Ուշացել եմ» և այլ երգեր: Պետք է նշել, որ իր ժամանակում և հիմա էլ շատ է հնչում Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի դուետը: Բավականին մեծ տարածում գտավ նաև Լիլիթի «Թե աղջիկ լինեիր» երգը: Չեմ կարող չնշել երգչուհի Նանայի «Նանանեյ» երգը, որը հասավ անհավանական հաջողությունների (նշեմ, որ երգչուհին ձեռք է բերել հեղինակային իրավունք, և երգի կատարումից հետո Բեյբիտ Կորգանից դուետ կատարելու հրավեր է ստացել): Սիլվա Հակոբյանի «Ուշացել եմ» երգը իսկական նվեր էր երիտասարդներին և հիթ դարձավ շատ կարճ ժամանակահատվածում, դե իսկ ավելորդ է նշել Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել