Եվս մեկ ապացույց, որ էս երկիրը, մեղմ ասած, անասուն երկիր ա։ Վերցնենք մարդու հետ տեղի ունեցող ամենամեծ դժբախտությունը՝ հարազատի մահը։ Հիմա պետք է թաղել մահացածին. ամենաէժան դագաղը արժե 35 հազար դրամ, ամենաէժան կատաֆալկա-մեքենան (Օպել մակնիշի)՝ 15 հազար դրամ, դիահերձարանի ծառայություններն արժեն 48 հազար դրամ, թաղման բյուրոյում վճարվող պետական տուրքը՝ 28 հազար դրամ, գերեզմանափորների վարձը՝ 30 հազար դրամ, տերտերի վարձը աղոթք կարդալու համար՝ 25 հազար դրամ (փողն էլ գլխանց իրենք են պահանջում. սա էլ հատուկ ինձ ընդդիմացող՝ եկեղեցուն մոլեռանդորեն պաշտպանող կրոնամոլ զոմբիների համար)։ Այս ամենը իրար գումարած ստացվում է 181 հազար դրամ, դրան գումարում ես տրանսպորտային ծախսեր թաղման մասնակիցներին գերեզմանոց տեղափոխելու համար և ստացվում է 200 հազարից ոչ պակաս։ Սա՝ դեռ չհաշված հոգեհացը, որի համար նվազագույնը մի 50 հազար կծախսվի, եթե շատ համեստ արվի։ 
Իսկ մեր անասուն պետությունը մահացած մարդու համար հարազատներին իբրև թե միանվագ տալիս է 200 հազար դրամ, բայց տալիս է միայն այն դեպքում, եթե մահացածը թոշակառու էր, և թոշակառուների համար էլ տալիս է մահվանից առնվազն մեկ ամիս հետո։ Այսինքն` նույնիսկ թոշակառուների դեպքում այդ փողը եղած-չեղած մեկ ա, մարդիկ հո դիակը չե՞ն թողնելու, որ մի ամիս հետո թաղեն։ Հիմա եթե մարդը չունի 200-250 հազար ու ոչ մի տեղից տարբերակ չունի ճարելու, պարտք վերցնելու, ի՞նչ պիտի անի իրա մեռելին, ինչպե՞ս թաղի, սավանի մեջ փաթաթի, ճամփեզրին իր ձեռքով փոս փորի, թաղի՞։ Իսկ անտեր մեռելներին էլ պիտի աղբանոցը նետե՞ն։ Ո՞ր մի անասունն ա որոշել, որ էդ 200 հազարը հարազատներին պետք ա տալ 1 ամիս հետո, էդ որոշողը կամ որոշողները իրենց ճարպոտ մարմնի ո՞ր մասով են մտածել, որովհետև ուղեղով մտածելու համար նախ ուղեղ պետք ա ունենալ։
Ախր որ ասում են՝ անասուն երկիր ա, ճիշտ են ասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել