Որոշ մարդիկ, ովքեր Հալոուինի ժամանակ առյուծ էին կտրել, մասնակիցներին ապազգայնության ու օտարամոլության մեջ էին մեղադրում, քննադատող հայտարարություններ էին տարածում և այլն, և այլն, հիմա այդ նույն մարդկանցից շատերը Վալենտին են նշում...  
Ինչո՞վ են այդ երկու տոները իրարից տարբերվում, չէ՞ որ այդ երկու տոներն էլ օտար են մեզ համար: Չէ՞ որ Հալոուինը քննադատելուց հիմնական շեշտը դնում էիք նրա օտար լինելու փաստի վրա:
Հստակեցրեք ձեր կեցվածքը: Կամ այդ երկու տոները օտար և ապազգային են, կամ էլ զսպեք ձեր կիրքը ու քննադատելուց հավասարաչափ քննադատեք նաև Վալենտինը: Ինչքան Վալենտինի օրը կարա տոն լինի, այնքան էլ` Հալոուինը ու հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել