Գարեջուրը հին ալկոհոլային ըմպելիք է, որ դեռ հայտնի է եղել հին Եգիպտոսում, հին Բաբելոնում և Հայաստանում։ Գարեջուրն պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Քսենոփոնի ”Անաբասիս” աշխատությունում, որը գրվել է մեր թվարկությունից առաջ V դարում, այնտեղ առաջին անգամ Քսենոփոնը նշում է, որ գարեջրին ինքը հանդիպել է Հայաստանում։

Գարեջուրը, ըստ տարածվածության,  աշխարհում երրորդ ըմպելիքն է` ջրից և թեյից հետո, իսկ որպես ալկոհոլային խմիչք այն աշխարհում առաջին տեղն է գրավում:

7 веских причин не отказываться от бокала пива! № 3 и правда впечатлил…

Ըստ Եվրոպական գարեջուր արտադրողների միության` ‘’The Brewers of Europe’’-ի հրապարակած վիճակագրության, աշխարհում ամենաշատը գարեջուր օգտագործում են չեխերը: Հնգյակում համապատասխանաբար տեղակայված են գերմանացիները, ավստրիացիները, իռլանդացիները և ֆինները:

Շատերին հետաքրքրում է գարեջուրը օգուտ է, թե՞ վնաս` նախ, թվարկենք գարեջրի օգուտները:

Այս խմիչքի օգտագործումը օրգանիզմում նվազեցնում է այլումինի թունավոր էֆեկտիվությունը, որը հանդիսանում է Ալցհեիմեր հիվանդության հիմնական պատճառը: Հետազոտությունը ցույց է տվել, որ գարեջուրը նվազեցնում է շաքարային դիաբետով հիվանդանալու հնարավորությունը: Այն լայնացնում է արյունատար անոթները, նաև ունի դիուրետիկ(միզամուղ) ազդեցություն:

Իսկ վնասը գարեջրից թերևս կայնաում է նրանում, որ կարող է առաջացնել ալկոհոլիզմ, ինչը բնորոշ է բոլոր ալկոհոլային խմիչքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել