Քունը ամենակարևորն է մարդու համար: Առանց դրա անհնար է առողջ օրգանիզմ ունենալ, կարգավորված նյութափոխանակություն և որ ամենակարևորն է՝ լավ տրամադրություն: Ամենօրյա 8-ժամյա քնից հետո դուք կարթնանաք լավ հանգստացած և լի էներգիայով՝ հաջորդ օրվա աշխատանքներն իրականացնելու համար: Ահա մի քանի խորհուրդ՝ լավ և ճիշտ քնելու համար:

1. Ժամը 19:00-ից հետո օրգանիզմ չպետք է կոֆեին մուտք գործի:

2. Երեկոյան ժամանակ տրամադրեք ձեր օրացույցի վրա նշումներ կատարելու համար: Առանձնացրեք այն 2 ամենակարևոր գործերը, որ պետք է անեք հաջորդ օրը:

3. Լոգանք ընդունեք քնելուց առաջ, ոչ թե առավոտյան կանուխ:

4. Ձեր երեխաների պայուսակները դասավորեք և նախաճաշերը պատրաստեք երեկոյան:

5. Որոշեք, թե ինչ եք հագնելու հաջորդ օրը:

6. Անջատեք բոլոր էլեկտրոնային միջոցները քնելուց մեկ ժամ առաջ:

7. 10 րոպե տրամադրեք ձեր շուրջը հավաքելուն, որպեսզի առավոտյան կոկիկ կերպով արթնանաք:

8. Բարձերի և սավանների վրա լավանդայի սփրեյ փչեք, այն հանգիստ քուն կպարգևի ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել