Image result for արտագաղթՄարդիկ Հայաստանից դուրս են գալիս, որ իրենց հանապազօրյա հացը վաստակեն դրսում: Դրսերում գիտեն թե ծառներից կախված է ու իրենց ընդամենը մնում է գնալ ու հավաքել: Դրսում շատ հայեր մինչև կյանքների վերջը ապրում են վարձերով, երեխաներին մանկապարտեզ ու դպրոց են ուղարկում այլոց անունների տակ, մահանում են ՝ այդպես չունենալով սեփական տանիքը: Այ ստեղ սկսում են քննադատել Հայաստանի իշխանությանը, անգամ Հայաստան աշխարհին...
Հայաստանի և Արցախի իշխանություններն այսօր տալիս են ամեն հնարավորություն Արցախում բնակվելու համար: Զարմանում եմ, որ մարդիկ անտեսում են այդ հնարավորությունը, չեն խոսում դրա մասին, չեն խոսում քիչ աշխատելով, լավ ապրելու մասին, շատ աշխատելով գերազանց ապրելու մասին ու կարմիր դրոշակ են դարձրել իրենց արտագաղթելու մասին միտքը, դեռ մի բան էլ մեզ ահ են տալիս թե կարտագաղթենք... Է, արտագաղթե՜ք, դուք ինքներդ ձեր կյանքը դժոխք եք դարձնում, քանի որ հենց դրախտից եք արտագաղթում... Բա Եվրոպայի կլուբնիկների դաշետրից ի՞նչ կա , իսկ Ռուսաստանի դաչաների տուալետների փոսերից ի՞նչ կա...
Եթե դրսում պետք է ապրեք, ուրեմն միայն որպես մեծահարուստ, լավ, գոնե հարուստ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել