Որոշ մարդկանց համար չափազանց բարդ է վաղ առավոտյան արթնանալը։ Այդ մարդիկ անհնար են համարում լավ տրամադրության՝ վաղ առավորտյան արթնանալը։ Սակայն նրանք սխալվում են։ Վաղ արթնանալը չափազանց հեշ կդառնա եթե դուք հետևեք այս 10 խորհուրդներին, որոնք կօգնեք ձեզ կարգովորել ձեր առավոտները։

Շուտ արթնանալու համար լավ պատճառ գտեք
Մինչև քնելը հիշեք, թէ ինչ պետք է անեք գալիք օրվա ընթացքում։ Վերադասավորեք ձեր ժամանակացույցը այնպես, որ ամնեակարևոր և ժամանակատար գործերը ավարտած լինեք արդեն կեսօրին։ Դա անելով դուք միայն կշահեք, քանի որ առավորտյան աշախատած մի քանի ավել ժամերը օրվա ընթացքում ամենաարդյունավետն են։

Մոռացեք հետաձգելը և 10 րոպե ավել քնելը
Երբ լսում էք ձեր զարթուցիչի զանգը, ապա մոռացեք հետաձգելու և 10 րոպե ավել քնելու մասին։ Միանգամից վեր կացեք անկողնից։ Միայն այսպես դուք ձեզ թարմ կզգաք առավորտյան։

4 ժամ քնելը բավական չէ
Մոռացեք այն ամենը, ինչ լսել էք 4 ժամ քնելու մասին։ Դուք ձեզ չափազանց վատ կզգաք այդ պարագայում։ Պատշաճ քունը պետք է տևի 6 – 8 ժամ։ Մշտապես քնենք այնպիսի ժամի, որ հասցնեք լիարժեք հանգստանալ։

Եթե մի փորքր շուտ էք արթնացել, անմիջապես վեր կացեք անկողնից
Եթե դուք ձեր պլանավորածից 10 կամ 20 րոպե ավելի վաղ էք արթնացել, ապա անմիջապես վեր կացեք։ Դա կորած ժամանակ չէ։ Դա նշանակում է, որ ձեր օրգանիզմը լիովին հանգստացել է և պատրաստ է ևս մեկ օր գործելուն։

Նույն ժամին արթնացեք և աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը
Այո, սա կարող է բարդ լինել, սակայն 2 – 3 շաբաթ անց, դուք չէք նկատի տարբերությունը այդ օրերի միջև։ Բացի այդ, դուք մի քանի ավել ժամ կունենք, ընտանիքի և ընկերների հետ անցկացնելու համար։

Ցատկեք
Փորձեզ ցատկել զարթնելուց անմիջապես հետո։ Մի քանի ցատկերը կլիցքավորեն ձեր մարմինը և չեն թողնի որ կրկին քնեք։ Եթե կարող էք, պարան թռեք։

Ձգվեք
Դուք կարող էք ձգել ձեր մկանները նույնիսկ անկողնում պառկած վիճակում։ Խուսափեք կտրուկ շարժումներից և ձգուներին արեք դանդաղ։ Սա թույլ կտա մարմինը պատրաստել ակտիվ օր անցկացնելուն, ինչպես նաև իսպառ կվերացնի քնելու ցանկությունը։

Բացեք սենյակի պատուհանը
Վեր կենալուց հետո շատ հաճախ մենք կրկին քնելու մեծ ցանկություն ենք ունենում։ Թարմ օդ շնչելը միանգամից կոչնչացնի այդ ցանկությունը, ինչպես նաև հավելյալ թարմության լիցքեր կհողրդի Ձեզ։

Մեկ բաժակ ջուր խմեք
Լավագույնս քնկոտության հետ պայքարելու համար, 1 բաժակ ջրի մեջ կիտրոնի մզվածք և մեղր ավելացրեք։ Այս ըմպելիքը իսկական հրաշքներ է գործում։

Լավ նախաճաշ կերեք
Որախացրեք ձեր օրգանիզմին համեզ և առողջարար նախաճաշով։ Այս կերպով դուք կստիպեք օրգանիզմին ավելի վաղ արթնանալ՝ համեզ ուտեստներ ուտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել