31-ամյա Քեթի Փերին, որը վերջերս նվաճել է Օռլանդո Բլումի սիրտը, խոստովանել է, որ մի ժամանակ իր համար շատ դժվար է եղել հաղթահարել փառքը: Նրան օգնել է հոգեթերապևտը, ում մոտ երգչուհին շարունակում է հաճախել, հայտնում է starslife.ru-ն:

«Ես հաճախում եմ բժշկի: Ես շափազանց ջանքեր չեմ գործադրում, ես գտել եմ իմ չափը: Դժվար է այնպիսի ոլորտում, ինչպիսին երաժշտությունն է: Դու զգում ես, կարծես թռչում ես հրթիռով: Ես սովորել եմ այն վարել և հիմա ինձ լավ եմ զգում»,- կիսվել է Փերին և ավելացրել, որ հոգեթերապևտի հետ հաճախ քննարկում է իր որևէ գործողության բացասական ընկալումը երկրպագուների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել