Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան հայտարարել է, որ շատ բան է սովորել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:

«Շնորհակալ եմ Գվարդիոլային` իմ կատարելագործմանն ուղղված աշխատանքի համար: Նա ստիպում է անընդհատ մտածել ֆուտբոլի մասին: Մեծ ուրախություն էր աշխատել այդքան բարձրակարգ մասնագետի գլխավորությամբ:

Նրա բոլոր ցուցումները շատ պարզ էին ու հստակ, ինչը հեշտացնում էր իմ խնդիրը»,- Daily Mail-ը մեջբերում է Ալաբայի խոսքերը:

Հիշեցնենք` 2015/16 թվականների մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռացել է գերմանական գրանդից` գլխավորելով «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Կարլո Անչելոտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել