Վերջին 6 ամիսների ընթացքում Facebook-ի հայաստանյան օգտատերերի թիվն աճել է 65%-ով: Facebakers կայքի վիճակագրական տվյալների համաձայն` հունիսին Հայաստանում սոցցանցից օգտվողների թիվը կազմում էր ավելի քան 56 հազար, իսկ նոյեմբերի տվյալներով` 92.420: Ընդ որում` կանայք կազմում են օգտատերերի 55%-ը։

Հայաստանում ցանցից օգտվողների թվում գերակշռում են 18-24 և 25-34 տարիքային խմբի ներկայացուցիչները` համապատասխանաբար 44% և 32%:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Facebakers-ում հաշվառված է 213 երկիր, որոնցից առաջատարներն են ԱՄՆ-ն` (մոտ 144 մլն), Ինդոնեզիան (30 մլն), Մեծ Բրիտանիան (28մլն)։ Հայաստանի հարևան Թուրքիան պահպանել է իր դիրքերը` մնալով 4-րդ հորիզոնականում (ավելի քան 23 մլն):

Facebook-ի օգտատերերի թվով Հայաստանը սեպտեմբերի համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով և գտնվում է 123-րդ տեղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել