Image resultԱյս պատմությունը զարմացնում է ոչ միայն նրանով, որ հնարավոր է, այլև նրանով, որ մենք երբևէ նմանօրինակ պատմությունների չենք հանդիպել։

Ոչ մի բան չկասկածող կինը, ով արտամուսնական կապից երկվորյակ էր ունեցել, դիմեց դատարան` երեխաների հնարավոր հորից ալիմենտ պահանջելու հայցով։ Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, դատարանը սկսեց գենետիկական փորձաքննությունը։ Սակայն դրա արդյունքն անասելի արագությամբ տարածվեց աշխարհով և հայտնվեց ամսագրերի շապիկներին։

Համաձայն բժշկական փորձաքննության` պատասխանողն իսկապես համարվում է երեխայի հայրը, սակայն երկվորյակներից միայն մեկինը։ Այդպիսի երևույթը կոչվում է «սուպերֆեկունդացիա» կամ «սուպերբեղմնավորում», երբ մի քանի պարտնյորի կողմից միաժամանակ բեղմնավորվում է միանգամից 2 կամ ավել ձվաբջիջ։ Դա հանդիպում է 13 հազարից 1–ի մոտ։

Կինը խոստովանեց, որ երեխաներից մեկի հոր հետ ինտիմ կապից մեկ շաբաթ առաջ նա կապ է ունեցել նաև մեկ այլ տղամարդու հետ։

Արդյունքում դատարանը տղամարդուն հարկադրեց վճարել ալիմենտն այն երեխայի համար, որի հայրն է հանդիսանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել