Վատիկանի 6 հրշեջ և 6 ժանդարմ մասնակցում են երկրաշարժի հետևանքների վերացմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնում: Ինչպես հայտնել է Վատիկանի ռադիոն՝ նրանք գործում են պապի կարգադրությամբ, հայտնում է TASS-ը:

Վատիկանի հրշեջները աշխատում են իտալացի գործընկերների հետ և ենթարկվում են Ռիետիի (Լանցոյի շրջան) փրկարարական և որոնման գործողության հրամանատարական կենտրոնին:

Իսկ Վատիկանի ժանդարմները զբաղվում են երկրաշարժից տուժած շրջանների կարգի պահպանմամբ, որտեղ իտալական իշխանությունները աշխատում են թույլ չտալ կողոպուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել