Tert.am-ը գրում է.

Եթե մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր լինի ֆինանսավորում գտնել ու ապաhովել Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան, ապա «4+4+4» ձևաչափով ընդունված համաձայնությունները կյանքի կկոչվեն:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ նկատի ունենալով 10 մատնահետքի ու տեսախցիկների տեղադրման մասին դրույթները:

Խորհրդարանի խոսնակն ասաց, որ եվրոպական կառույցների կողմից փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ գումարի տրամադրման խոստում կա, բայց տեխնիկական մասի ապահովման ժամկետները սեղմ են:

«Գիտեք, որ մենք օրենսդրությունը ապահովել էինք, բայց դրանից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ որոշեցին բարդացնել Ընտրական օրենսգիրքը: Այն օրենքը, որ մշակել էինք ընտրությունների ընթացքում, որևէ խախտման հնարավորություն չէր ստեղծի: Բայց ընդդիմությունը պահանջում էր նորը: Դրա համար բերեցին նորը՝ ասելով, որ դա կֆինանսավորեն, օրենքը լավը կդառնա. դրա համար ընդունեցինք, բայց հետևյալ կերպ, որ, եթե մինչև սեպտեմբերի 1-ը գումարները չլինեն, դրանք անտեղի են: Այսօր ասում են՝ գումարները կլինեն հունվարին, իսկ այդ ժամանակ այդքան տեխնիկան եթե բերենք՝ ընտրություն չենք կարողանա անցկացնել: Խոստումներ կան, որ կտան գումարը, բայց փաստաթղթով չկա: Ասում են, որ տեխնիկան կկարողանան տրամադրել հունվարին միայն»,- մանրամասնեց Սահակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել