Երգիչ Թաթա Սիմոնյանը տևական դադարից հետո շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին։ BlogNews-ին հայտնի է դարձել, որ Թաթան ներկայացնելու է հայտնի երգի ռիմեյք։ Երգիչն առայժմ գաղտնի է պահում, թե ինչ երգ է ներկայացնելու, իսկ երկրպագուներին առաջարկել է գուշակել։) Տեսահոլովակը պատրաստ կլինի շուտով։

Այս փուլում երգիչը պատրաստվում է նաև համերգների։ Հոկտեմբերի 7-ին և 9-ին նա մենահամերգներով կներկայանա Կրասնադարի և Սոչիի երկրպագուներին։ Հոկտեմբերի 21-ից կսկսվի նրա շրջագայությունը Եվրոպայով։ Երգիչը ելույթ կունենա Լիոնում, Փարիզում, Ստրասբուրգում, Համբուրգում և Քյոլնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել