Գերմանիան վճռականորեն դատապարտում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, հայտնում է TASS-ը: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության մասնագետների զեկույցը Սիրիայում հակամարտության ընթացքում թունավոր նյութերի կիրառման դեպքերի մասին:

«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք սիրիացի բնակչության դեմ քիմիական զենքի անխիղճ կիրառումը՝ որ կողմից էլ դա լինի,- նշել է նա:- Քիմիական զենքի կիրառումը, հատկապես՝ քաղաքացիական բնակչության դեմ, և Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի դիտավորյալ խախտումը չեն կարող անհետևանք մնալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել