Exclusive

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր հայր է դարձել։ Կինը՝ Անին, Ավետին դուստր է պարգևել։ BlogNews-ի հետ զրույցում հաղորդավարին ասաց, որ նորածին դստերը կնքել են Լուսե անունով՝ Լուսե Ավետի Բարսեղյան ։)

Նորաթուխ հայրիկն արդեն հանդիպել է նորածին դստերը, զգացողությունները շատ են, սակայն դրանց մասին խոսել չի ցանկանում։ «Ուզում եմ զգացողություններս անձնական մնան»,- ասաց երգահանն ու հավելեց, որ կինն ու դուստրն իրենց լավ են զգում։

Հիշեցնենք, որ Ավետն ու Անին ամուսնացել են դեկտեմբերին՝ Պրահայում, քանի որ, ինչպես Ավետն է նշել, այն համարում է հեքիաթային քաղաք։

BlogNews-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկ Լուսեին մաղթում հեքիաթային մանկություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել