Բուլղարացի հնէաբաններն ասում են, որ նրանք գտել են աշխարհի ամենահին ոսկու ձուլակտորը՝ մի փոքրիկ հատիկ, որը, ըստ նրանց, 6,500 տարվա հնություն ունի:

Հատիկը հայտնաբերվել է նախապատմական մի վայրի տներից մեկի մնացորդների մեջ՝ մերօրյա Պազարձիկ քաղաքից մի փոքր հեռու: Այն շատ փոքր է, շրաջանակի տեսք ունի, որի պարագիծը 4 մմ է, իսկ քաշը՝ 0,15 գ:

« Հատիկը հայտնաբերվել է շինության հատակին՝ զարմանալիորեն շատ լավ վիճակում», - Discovery News-ին ասել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Յավոր Բոյաձիևը:

« Դրա տեղը՝ ձուլարանի հետ միասին վկայում են այն մասին, որ հատիկը ստեղծվել է Պղնձե դարում, Մ.Թ.Ա. 4,500-4,650 թթ», - ավելացրել է նա:

« Այս հայտնաբերումը ապացուցում է, որ ոսկու ձուլման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ ժամանակներում, քան գիտնականները պատկերացնում էին»:

Պրոֆեսորի թիմը գտել է նաև 150-ից ավելի թռչունների կերամիկական ֆիգուրներ՝ այսպիսով բացահայտելով նաև, որ այդ տեղամասում հնագույն մարդիկ պաշտել են հենց թռչուններին:

Բնակավայրը ավերվել է Մ.Թ.Ա. 4,100-ական թվականներին՝ վայրի ցեղերի ներխուժումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել