Tert.am-ը գրում է.
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժիզոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերը գրանցվել են Լացիո, Մարկե և Ումբրիա շրջաններում, հայտնում է RaiNews24-ը:
Առնվազն 100 մարդ կորած է համարվում Պեսկարա դել Տրոնտո քաղաքում։ Ավելի վաղ Ansa գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական բաժնի հայտարարությունը, հայտնել է, որ միայն Պեսկարա դել Տրոնտոյում զոհվել է 10 մարդ:
Ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում՝ լույս չորեքշաբթի:
Ստացվող տվյալների համաձայն՝ ավերածություններ են գրանցվել իտալական 3 շրջաններում՝ Լացիոյում, Ումբրիայում և Մարկեում:
Երկրաշարժի գոտի են ուղղվել Իտալիայի քաղպաշտպանության ազգային ծառայության աշխատակիցները և ինժեներական զորքերի ստորաբաժանումները:
Երկրի իշխանությունները դիմել են քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել տուժած շրջաններ տանող ճանապարհներով երթևեկելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/08/24/italy/2113406
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել