«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի հերքել շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը: Մասնագետը մեկնաբանել է նաև Ջո Հարտի հետ ունեցած կոնֆլիկտին վերաբերող լուրերը:

«Ես չեմ կարող հերքել այն, ինչ բոլորն արդեն գիտեն, բայց մինչև Կլաուդիո Բրավոյի հետ պաշտոնական պայմանագիր կնքելը, չեմ պատասխանի նրան վերաբերող հարցերին:

Ինչ վերաբերում է Ջո Հարտի հետ ունեցած կոնֆլիտի մասին շրջանառվող լուրերին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը: Մենք հիանալի հարաբերություններ ունենք և չենք վիճաբանել: Ես ազնիվ եմ նրա հետ, իսկ ինքը՝ իմ»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել