Մադրիդի «Ռեալ»-ի եզրային պաշտպան Մարսելոն հայտարարել է, որ ուրախ է Բրազիլիայի ազգային հավաքական վերադառնալու կապակցությամբ:

«Երջանիկ եմ, որ հրավիրվել եմ Բրազիլիայի հավաքական: Այնպիսի տպավորություն է, որ առաջին հանդիպումս պետք է անցկացնեմ հավաքականի կազմում:

Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստանում պաշտպանել երկրիս պատիվը», – ասել է Մարսելոն:

Հիշեցնենք, որ Մարսելոն Բրազիլիայի հավաքական չէր հրավիրվում թիմի նախկին գլխավոր մարզիչ Դունգայի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել