Զինված ընդդիմության գրոհայինները երկուշաբթի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Հալեպի խաղաղ թաղամասերը, որոնք գտնվում են բանակի պաշտպանության տակ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանական վարչության ներկայացուցչին: Պայթուցիկները պայթել են առավելապես Էլ-Համդանիա և Սալահ-էդ-Դին շրջաններում, նաև Էզ-Զահրայի արևմուտքում: Զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 24 մարդ վնասվածքներ են ստացել:

Հուլիսի 31-ից՝ Հալեպում ռազմական գործողությունների ակտիվացման պահից, քաղաքում գնդակոծությունների զոհ է դարձել 198 մարդ, 834 մարդ վնասվածք է ստացել:

Քաղաքի հարավային և հարավարևմտյան մասում սիրիական բանակը երկուշաբթի 2 ռազմավարական բարձունք է գրավել և փակել անցումը Ռամուսայով, որն ավազակախմբերն օգտագործել են քաղաքի արևելյան թաղամասեր ներթափանցելու համար:

Հրետանին հարվածներ է հասցրել «Ջեյշ ալ-Ֆաթհ» զինված կոալիցիայի ջիհադիստների թիկունքային բազաների ուղղությամբ: «Ալ-Մանար» հեռուստակայանի տեղեկությամբ՝ Էլ-Քուրասի և Էլ-Իս բնակավայրերում սպանվել և վիրավորվել են տասնյակ ջիհադիստներ, ոչնչացվել են գրոհայինների պահեստները, ռազմա-տրանսպորտային միջոցները, զրահատեխնիկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել