Tert.am-ը գրում է.

Պոլսահայ հայտնի լրագրող Բագրատ Էստուկյանը թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման տապալված փորձին, դրա ծանր հետևանքներին ու հայ համայնքի վրա դրա ունեցած ազդեցությանը: 

Էստուկյանը, մասնավորապես, նշել է, որ հատկապես երկրում ապրող փոքրամասնությունները միշտ են գտնվել նման անկայուն վիճակում, պարզապես, նրա իսկ խոսքով, «երբ դա արվում է տանկերով՝ անունը դնում ենք հեղաշրջում»: 

Պոլսահայ լրագրողը սուր քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա վարչակարգն ու ասել, որ երկրում իրավական համակարգ կոչվածն այլևս գոյություն չունի: 

«2002թ.-ին ի դեմս AKP-ի (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) Թուրքիայում քաղաքականացված իսլամն առաջին անգամ եկավ իշխանության: Էրդողանը եկավ՝ ժողովրդավարություն և ազատություն ասելով: Սակայն նա իրականում ասում է, որ ժողովրդավարությունը գնացք է, այնքան կգնա, մինչև չիջնես: Էրդողանը վաղուց է իր կանգառում իջել: Հուլիսի 15-ի հեղաշրջումն Էրդողանի կողմից «նախորդ ընտրությունները չեմ ընդունում, ջնջենք, նորից սկսենք» ասելու պես մի բան էր: Միշտ ենք հեղաշրջման մեջ եղել, աննկարագրելի պայմաններում ենք ապրել», - ասել է Էստուկյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել