Անգլիական «Էվերտոն»-ը հրաժարվել է «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթի հետ պայմանագիր կնքելու մտքից:

Նշվում է, որ «Էվերտոն»-ի ղեկավարությունը հրաժարվել է 7 միլիոն եվրո վճարել Հարթի տրանսֆերի վարձակալության և շաբաթական 135 հազար ֆունտ՝ ֆուտբոլիստի աշխատավարձի համար:

Բացի այդ, «Էվերտոն»-ի ղեկավարությունը գոհ է Պրեմիեր լիգայի մեկնարկում թիմի դարպասապահ Մարտին Ստեկելենբուրգի խաղից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է 20 միլիոն եվրո ստանալ Հարթի տրանսֆերի վաճառքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել