Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի ևս 15 հազար էլեկտրոնային նամակ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Ֆայլերի այդ ծավալը նախկինում չի եղել փաստաթղթերի շարքում, որոնց հրապարակումը պատրաստում է պետդեպն այս տարվա աշնանը։ Այժմ դրանք կփոխանցվեն պետդեպին՝ հրապարակման համար։

Խոսքը ծառայողական նամակագրության մասին է, որը Քլինթոնը, լինելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, իրականացրել է՝ օգտագործելով իր անձնական փոստային սերվերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել