Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 8 ամիսներին Թուրքիայում իրականացվել են արյունալի բազում ահաբեկչություններ, որոնք ուղղված են եղել երկրի միասնության ու տարածքային ամբողջականության դեմ:

Այդ ահաբեկչությունները հեղինակել են ԴԱԻՇ-ը, PKK-ը, FETÖ-ն: Այդ ահաբեկչությունների հետևանքով Թուրքիայում զոհվել է 537 և վիրավորվել՝ 3286 մարդ: Ահաբեկչությունները, որոնք բոլորն էլ կատարվել են այս տարվա ընթացքում, իրականացվել են Ստամբուլում, Բուրսայում, Դիարբեքիրում, Մարդինում, Անկարայում, Էլյազըղում, Վանում, Բիթլիսում և այլ վայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել