Tert.am-ը գրում է.

Ռիո-2016-ին 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելո՞ւ է և ինչպե՞ս է ընթացակարգը, Իվետա Տոնոյանն ասաց, որ ինքն այս պահի դրությամբ տեղեկություն չունի. «Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Tert.am-ի` բողոքարկմանը վերաբերող հարցին ի պատասխան ասաց, որ այդ և այլ հարցերի կպատասխանի միայն Հայաստան վերադառնալուց հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել