- Հիշիր, հոգեկան առողջությունդ պիտի պահպանես գործը ավարտելու համար: Առաջին հերթին պիտի չեզոքացնես կնոջդ, թե չէ այնքան կխառնվի, ցուցումներ կտա, կամքը կպարտադրի, որ կանիծես որոշում կայացնելու օրդ: Նորոգումը կձգձգվի ու իմի պես ձախուծուռ կավարտվի:
Մտածեք 3-4-10 օրական սկանդալներ, այնպես, որ այդ օրերի ընթացքում ընդհատվեն ձեր վերբալ հարաբերությունները: Իմացեք, մեկ երկարատև սկանդալը լավ է, քան երկու կարճատևը:
- նախընտրեք, թեկուզ, ամնափինաչի վարպետ վարձել, քան ինքներդ նորոգեք բնակարանը: Նրանց աշխատանքի թերությունները չնկատելու ընդունակություններ զարգացրեք ձեր մեջ:
- Ամենավտանգավոր փուլը նորոգման ավարտի առաջին 10 օրերն են: Աշխատեք տնից չբացակայել այդ օրերին: Այցելուներին դիմավորեք բնակարան մուտք գործելուց առաջ ու առանձին: Պայմանավորվեք, թե ինչ պիտի խոսի ու ինչ կարծիք պիտի հայտնի: Սա շատ դժվար ու դիվանագիտական ձիրք պահանջող գործ է: Բայց էֆեկտը շատ զգալի ու երկարատև է, այնպես որ արժե ջանք թափել:
- Մեկ ամիս հետո վտանգը լիովին անցնում է: Թեկուզ պատերդ տարբեր գույնի լինեն` ոչ մեկի պետքը չի լինի:
Օրինակ, միջանցքի պատը ներկելիս նկատեցի պատից կախված մեծ օրացույց` 2009 թ. սեպտեմբեր ամսվա վրա բացած: 7 տարի չէինք նկատել այդ օրացույցը:
Բարի նորոգում եմ ցանկանում խիզախ ու ինքնավստահ բնակարան նորոգողներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել