Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի 5 անդամների փաստաբան  Ինեսսա Պետրոսյանն այսօր տեսակցել է իր պաշտպանյալներից 3-ին, ովքեր գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և տեղեկացել, որ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից նշանակված բուժակների 24-ժամյա հերթապահությունը հանվել է: Նշենք, որ փաստաբանի պաշտպանյալներից 4-ի խափանման միջոց ընտրված է կալանավորումը:   

Փաստաբանը հայտարարեց, որ դա իրավունքների կոպիտ խախտում է:  ««Էրեբունի» ԲԿ-ն բուժակների կողմից 24-ժամյա հերթապահություն էր նշանակվել, որը փաստորեն այսօր հանվել է, ինչը շատ մտահոգեց ինձ որպես պաշտպանի: Այսինքն՝ մենք ունենք այնտեղ լուրջ խնդիր»,- այսօր հրավիրված ասուլիսին ասաց նա:

Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ «Էրեբունի» ԲԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 7 հիվանդ, որոնց անմիջական հսկողություն էր անհրաժեշտ:

«Իրենք գիտեն, թե ինչ բուժում է հարկավոր: Այնտեղ կան մարդիկ, ովքեր պետք է գտնվեն վերակենդանացման բաժանմունքում՝ իրենց վիճակի հետ կապված, սակայն տեղափոխվեցին, միակ հույսն այն էր, որ «Էրեբունիից» հերթապահություն կար: Բայց փաստորեն այսօրվանից այդ հերթապահությունը հանված է և այսօրվանից լուրջ խնդիր էլ կա. նրանց առողջությունը վտանգված է»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել