Մյունխենի «Բավարիա»-ի և Ավստրիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Դավիդ Ալաբան նշել է, որ չի ցանկանում հեռանալ մյունխենյան ակումբից:

«Ես նոր մրցաշրջանում ինձ տեսնում եմ միայն «Բավարիա»-ի կազմում: Այստեղ մեծ նվաճումների եմ սպասում», – ասել է Ալաբան:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը 80 միլիոն եվրո էր առաջարկել «Բավարիա»-ին Ալաբայի տեղափոխության նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել