Без-имени-5Բուժական նպատակներով օգտագործելուց առաջ հարկավոր է կաղամբի տերևը թրջել եռման ջրով և չորացնել, հայտնում է hronika.info-ն:

Վնասվածքներ

Վնասված տեղին դրեք կաղամբի թարմ տերև և ամրացրեք` թողնելով ողջ գիշեր: Առավոտյան ուռուցքը կիջնի, և ցավը կմեղմանա: Եթե դա չի օգնի, ապա հարկավոր է դիմել բժշկի:

Միջատների խայթոցներ

Կաղամբի տերևը թեթևացնում է մեղուների, բոռերի և իշամեղուների խայթողների ցավը: Մագնիսի նման այն խայթված տեղից հանում է ջերմությունը և ցավը:

Գլխացավ

Կաղամբի տերևը կարողանում է ազատել ջերմությունից և գլխացավից: Հարկավոր է քունքերին դնել մեկական տերև և գլուխը փաթաթել սրբիչով:

Ցավ կրծքում

Կերակրող մայրերին կրծքի ցավի դեպքում նույնպես օգնում է կաղամբի տերևը: Հարկավոր է այն լվանալ, երակները հանել և տրորել, որից հետո դնել կրծքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել