Եթե ուզում ես քանդել մի երկիր, ապա պղծիր նրանց հավատքը, ասա որ եկեղեցականները դավաճան են, փարիսեցի ու արվամոլ:
Այնուհետև պետք է պղծել պետական կարևորագույն կառույցները՝ բանակը, ոստիկանությունը և դատարանները:
Ասա որ իշխանավորներդ թուրք են, նրանք ծախում են քո երկիրը, հանձնում են սրբազան հողերդ ու հրահրում դավադիր պատերազմ:
Ցանկացած մեկի, ով կփորձի կառուցողական լուծում առաջարկել պետք է համարել դավաճան, կամազուրկ ու անհայրենիք, նրանց պետք է փչացնել ամենավերջին հայհոյանքներով, որպեսզի մյուսները չհամարձակվեն առաջարկել լուծումներ:
Արժեզրկիր, նվաստացրու և ստիպիր որ ծպտվեն բոլոր մտավորականները, հայհոյիր նրանց, որքան կարող ես:
Փչացրու նաև ընդդիմադիրներին, ասա որ նրանք վաճառված են, չթողնես որ գիտակից քաղաքացիները խոսքի իրավունք ունենան:
Իշխանավորների արած բոլոր սխալները նույնականացրու պետության հետ, ասա որ երկիրը երկիր չէ, դրա համար պետք է իրականացնես պետական հեղաշրջում:
Փախարենը պայքարես արատավոր երևույթների դեմ, պետք է վերցնել զենք ու ստեղծել քաոս:
Երբ իմ զորքը կմտնի քո երկիր, դու կլինես իմ հինգերորդ շարասյունը, կաջակցես ինձ, քանի որ ես կլինեմ քո վերջին հույսը, այնուհետև ես կտիրանամ քեզ, քո տանը, քո ընտանիքին ու կվերացնեմ սրբություններդ, բայց դու էլ չես տառապի, քանի որ արկածախնդիր դավաճաններին վերացնում են առաջինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել