Turkish+MFAԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ռազմական հեղաշրջման փորձից հետո արտերկրից հետ է կանչել մոտ 300 դիվանագետների՝ տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Գործակալությունը չի հստակեցնում, թե որ երկրներից են հետ կանչվել դիվանագետները:

Նշվում է նաև, որ հետաքննությունից հետո այն դիվանագետները, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական հեղաշրջման հետ, կվերադառնան իրենց պաշտոններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիան հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Հուլիսի 16-ին ապստամբ զինվորականները սկսեցին հանձնվել: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ հեղաշրջման փորձը տապալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել